Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերնդափոխությունը հասունացել է

Մարտ 22,2017 10:03

«Հետքը» վերջերս հետաքրքիր վիճակագրական տվյալներ է հրապարակել, ըստ որի, մասնավորապես, հայտնի է դառնում պատգամավորության թեկնածուների միջին տարիքը: Այդ տվյալներից պարզ է դառնում, որ ընտրական պրոցեսի ամենաերիտասարդ մասնակիցներն են «Ելքը» եւ «Ազատ դեմոկրատները», որտեղ կանանց եւ աղջիկների միջին տարիքը 40 տարեկանից ցածր է, իսկ տղամարդկանցը՝ այդ շեմից մի քիչ բարձր: Իհարկե, երիտասարդներ կան նաեւ այլ կուսակցություններում եւ դաշինքներում: Չգիտեմ՝ ում ինչպես, բայց ինձ առավել հաճելի է հարցազրույց վերցնել եւ ընդհանրապես շփվել հենց այդ տարիքի քաղաքական գործիչների հետ: Նրանց հայացքը, իրականության ընկալումը թարմ է, «հետխորհրդային բարդույթները» նրանց չեն խանգարում, քննադատությունը կոշտ է, բայց զուրկ է ամբոխահաճո հայհոյախոսությունից եւ ապոկալիպտիկ պատկերներից («երկիրը կործանվում է», «եթե այս անգամ էլ իշխանությունը վերարտադրվի, ապա…»):

Այն երիտասարդները, որոնց հետ ես շփվում եմ, բավականաչափ կրթված են` հասկանալու համար, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ այն համակարգը, որն այսօր գոյություն ունի, ամբողջությամբ չի վերարտադրվի: Եվ հակառակը` իմ հասակակիցների մեծ մասն ինձ մոտենում է հետեւյալ հարցով` «ո՞վ է թագավոր նստելու` Սե՞րժը, թե՞ Գագոն»: Միայն ՀՅԴ-ն է իր վրա բեռ վերցրել` բացատրելու, որ ամեն դեպքում այլեւս «թագավոր» չի լինելու: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը միտումնավոր չեն բացատրում ժողովրդին խորհրդարանական համակարգի առանձնահատկությունները, որովհետեւ այդպես հեշտ է. քարոզչությունն այս պարագայում հիմնված է «բարի» եւ «չար» թագավորների, իշխանների, քյոխվաների հակադրության վրա:

Ես ընդհանրապես կարծում եմ, որ մեր հասարակության մեծ մասի ամենամեծ դժբախտությունն է տգիտությունը, կրթության պակասը: Խորհրդային դպրոցը տալիս էր մեզ գիտելիքներ տարբեր բնագավառներից, բայց խավարի մեջ էր պահում շատ կարեւոր, սկզբունքային հարցերում՝ ինչ է նշանակում պետություն, քաղաքացի, եւ ինչպես պետք է այդ քաղաքացին իշխանություն ձեւավորի, որն է այդ հարցում նրա՝ քաղաքացու պատասխանատվությունը: Անկախ Հայաստանի դպրոցում նույնպես նման բաներ չեն սովորեցնում: Կյանքն է սովորեցնում, եւ «Էլեկտրիկ Երեւանից» ու մանավանդ քառօրյա պատերազմից հետո իմ մեջ տպավորություն է ստեղծվել, որ մեր երեխաների սերունդն արդեն պատրաստ է ապրել բոլորովին այլ կանոններով, այլ երկրում:

Հին, «արշակսադոյանական» կլիշեները դեռ հնչում են: Բայց կարծում եմ՝ դրանք հնչում են վերջին անգամ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը` pikabu.ru-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Երբ ազնվականը հայտնվում է իրենից ուժեղ ու հարուստ անմակարդակների միջավայրում, դա իր ու իր նման ազնվականների մեղքն է, որ էդ անմակարդակներից ավելի ուժեղ ու հարուստ չեն, ոչ թե էդ անմակարդակների մեղքն է:
    Հայ ազգը հայտնվելով իրենից ուժեղ ու հարուստ անմակարդակ ազգերի միջավայրում, դրանց համար աչքի փուշ դառավ, բնական է ամեն կողմից բզկտելու են: Հայերին վերաբերող մասը մեզ դաս թող լինի, որ ուժն ու հարստությունը գտնենք միայն մեր մակարդակի տեղաբնիկ ու ազնվական ազգերի հետ միասին:

    https://vbagdasaryan.ru/armyanskiy-narod-na-razvilke-bolshih-istoricheskih-proektov/

    Ինչ վերաբերում է մեր երիտասարդությանը, կարծում եմ, պետք է ամեն կերպ ազատություն տալ սեփական քայլերն անելու համար, ճիշտն ու սխալը սեփական փորձով հայտնագործելու համար, իսկ մեծերը պետք է պարզապես երիտասարդների սխալների ուղղում կատարեն ու ապահովագրեն անդառնալի սխալներից ու ուրախանալ նրանց հաջողություններով:

  2. gib.gibindus says:

    “Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը միտումնավոր չեն բացատրում ժողովրդին խորհրդարանական համակարգի առանձնահատկությունները…”
    Կգնամ կնստեմ “պոյեզի գծերի” վրա, եթե մտավոր հաշմանդամների այդ մեծ բազմությունից գոնե հինգ տոկոսը կարողանա բացատրել: Հարցրել եմ նույնիսկ օրենքի համահեղինակներից մեկին`զրո:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031