«Այն, ինչ առաջին օրը ասել ենք, այդ հայտարարությունները մնում են ուժի մեջ: Հանրությունը պետք է մանրամասն եւ ամբողջական պատասխան ստանա բոլոր հարցերի մասին: Մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչու եւ ինչպես բժիշկները իմանալով ում հետ գործ ունեն եւ ում մասին է խոսքը…»,-Արթուր Սարգսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա տեսակետը շարունակելով` «ԵԼՔ» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը՝ նշեց. «Մինչեւ բժիշկներին հասնելը, կա քննիչ, որ խափանման միջոցը կալանք ընտրելու որոշում է կայացրել, կա դատավոր, որ որոշումը բավարարել է, կա դատախազ, որ այդ որոշումը դատարանում պաշտպանել է, կա դրանից բարձր հսկող դատախազ: Ես կարծում եմ, որ քրեական գործ պետք է հարուցվի սկզբից իրենց գործողությունները քննարկման առարկա դարձնել եւ իրավական որակավորում տրվի: Ամբողջ մանրամասնությունները մենք հասարակության առջեւ բացահայտել ենք եւ մինչեւ բժիշկներին հասնելը կարծում եմ բավականին պատասխանատուներ կան եւ ընդհանրապես՝ ճշմարտությունը պարզելու տեսանկյունից»:
Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ, երբ որ իրենց շփումներն ամեն անգամ սահմանափակվել են Արթուր Սարգսյանի հետ՝ ազդել են այս իրավիճակի վրա. «Տեսակցության սահմանափակում ունեցող կալանավոր անձանց դեպքում սահմանափակվում է ԱԺ պատգամավորի շփումը նրանց հետ, ինչը բացահայտ ապօրինություն է»:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ