Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես էդ մարդը չեմ»

Մարտ 22,2017 17:00

«Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանին երեկ հարցրինք՝ ինչպես ասում են, ձեր բոյը, բուսաթը տեղը, ինչո՞ւ ձեզ հետ քարոզարշավներին սելֆի չեն անում, ինչպես Կարեն Կարապետյանի հետ են անում, կամ ինչո՞ւ ձեր ոտքերը չեն համբուրում: Նա պատասխանեց. «Եսի՞մ: Մի հատ սելֆի արա, էդ տրադիցիան խախտի»:

Նա ասաց, որ ինքը ընտրողների հետ հանդիպմանը նման բաներ չի սիրում անել. «Մի քիչ ուրիշ ձեւի մարդ եմ, ուրիշ բարոյականության: Ես էն մարդը չեմ , որ գնամ ասեմ՝ ժողովո՜ւրդ, հելեք խոսանք: Ես էդ մարդը չեմ: Ես իմ տեսակի մարդ եմ, թույլ տուր իմ տեսակին չդավաճանեմ: Օրինակ՝ 2013-ին մարդ կար, որ մի հատ բարեւով ձայն էր հավաքում, մենք էլ էինք բարեւում, բայց ցույց չէինք տալիս հեռուստացույցով: Հիմա որ մենք մարդկանց տեսնում ենք, չե՞նք բարեւում: Ես չեմ դատապարտում այն մարդուն, որը բարեւում էր, հիմա ձեւեր կան, որ դուրները գալիս է: Իսկ ես մի քիչ չոր, ակադեմիական ոճի մարդ եմ: Ակադեմիական բարքերի մարդ եմ: Ի վերջո, իմ աշխատանքային կենսագրությունը ԳԱԱ-ում է սկսվել»:

 

Լուսանկարը՝ Հ. ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ»

21,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031