Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպիտակուցի՞, թե՞ գիտելիքի պակաս

Մարտ 22,2017 13:30

Սպիտակուցի բաղադրության մեջ պարունակում են ազոտ, թթվածին, ջրածին, ածխածին եւ քիմիական ուրիշ տարրեր: Դրանք բոլորն էլ այս կամ այն չափով կան մթնոլորտի կազմում՝ 79 տոկոս ազոտ, 21 տոկոս թթվածին, չնչին քանակությամբ ածխաթթու, նեոն, հելիում, մեթան եւ այլ գազեր:

Ազոտը սպիտակուցների բաղադրության զգալի մասն է կազմում, իսկ սպիտակուցները մեր օրգանիզմի կենսագործունեության հիմքն են, նրանք մասնակցում են հյուսվածքների, բջիջների, ֆերմենտների, հորմոնների, շնչառական պիգմենտների ստեղծմանը:

Ռուս բնաբույժ Գալինա Շատալովան նշել է, որ երկար ժամանակ իշխել է այն կարծիքը, թե բույսերն ու կենդանիները մթնոլորտի ազատ ազոտը յուրացնել չեն կարողանում. «Այդպիսի ունակությամբ օժտված են միայն մանրէների որոշ տեսակներ, որ գոյություն ունեն հողի մեջ, եւ հենց նրանք էլ ազոտը վերածում են բուսական սպիտակուցի, իսկ բուսակեր կենդանիներն էլ բուսական սպիտակուցները վերածում են կենդանական սպիտակուցների: Հետազոտությունները հաստատել են, որ բույսերի կանաչ զանգվածի 9/10 մասը ստեղծվում է արեւի էներգիայի եւ մթնոլորտային գազերի, այդ թվում նաեւ՝ ազոտի հաշվին: Մ. Ի. Վոլսկին մի այսպիսի փորձ է արել. կենդանի բույսը դրել է ապակե անոթի տակ եւ այնտեղից հանել է ազոտը: Կարճ ժամանակ անց բույսը թառամել է»:

Առանձին հետազոտությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր օրգանիզմը ծախսված սպիտակուցների փոխարեն սպիտակուցներ է սինթեզում մթնոլորտի ազոտից:

«Պետք է ասել, որ Վոլսկու աշխատանքները ինչ-որ չափով նպաստել են մեր տիեզերական հաջողություններին: Հենց նա էր, որ կարողացավ համոզել Ս. Պ. Կորոլյովին, որ տիեզերագնացների շնչելու համար նախատեսված օդի մեջ ոչ մի դեպքում չի կարելի ազոտը փոխարինել հելիումով, ինչպես պատրաստվում էին անել»,-գրել է բնաբույժը:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

21,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031