Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը երեկ է ժամանել Երեւան Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հոգեհանգստին մասնակցելու համար: Նա լրագրողների հետ զրույցում, մարդկային իրավունքի ամենամեծ խախտումի հետեւանք համարեց Արթուր Սարգսյանի հետ տեղի ունեցածը, որի արդյունքը դարձավ մահը:
«Արթուր Սարգսյանի մահը գործնական խախտման հետ կապ ունի, թե՝ ոչ, կարեւոր չէ: Արթուր Սարգսյանի հետ բացարձակ պետք չէր, որ նման կերպ վարվեին եւ դնեին այդպես անարդարության մեջ: Հետաքրքրական է, որ Արթուր Սարգսյանը փաստեց, որ մեր երկրում՝ Հայաստանում մեծ հարցեր կան մարդկության, քաղաքացիների իրավունքների նկատմամբ: Մեր պայքարը պետք է լինի լուրջ պայքար, որ փոխենք այն ինչ սովորեցրեց «Հաց բերողը»: Այսինքն` ամեն մի անհատ կարող է ինքն իր կամքով երկրի նկատմամբ իր արդար պահանջը ցանկանա, սպասի»,-նշեց դերասանուհին:
«Հայաստանում Արթուր Սարգսյանի քայլը ինչ-որ բան փոխե՞ց», հարցին ի պատասխան Արսինե Խանջյանը նշեց. «Հուսամ՝ այո. 25 տարվա անկախությունից հետո քայլերը հիմա կարվեն, բայց ես կկարծեմ, որ Արթուր Սարգսյանը հավատաց, որ երկրում հնարավոր է բան փոխել իր օրինակով: Ինքը հավատաց, ես էլ առավել պարտավորված կզգամ, որ պետք է գոնե հիշենք իր գործունեությունը՝ հիմա առավել եւս, քանի որ մեզ իր կյանքի արժեքը նվիրելով մեծ օրինակ եղավ»:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ճիշդ ի՞նչ «օրինակ» եղաւ, հէլէ…
եթէ այդպէս է, Տիկին Արսինէ,
եկուր դու հետեւեալը ըրէ՝ 25 օր չէ, այլ 10 օր հացաթուլ ըրէ, նայինք… պահանջելով արդարութիւն, եւայլն.
իսկ եթէ նորէն զինեալ մարդիկ պետական շէնք մը գրաւեն,
պաշտօնեաներ սպանեն եւ պատանդներ պահեն,
մեքենա մը առ, գնա միացիր իրենց
յալլա, Արսինէ,
հետեւիր հանգուցեալի օրինակին
սակայն իրական կեանքը սինէմա չէ, գիտե՞ս…