Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղբայր, ինչի՞ ես ըտենց գրգռված»․վարչապետը՝ նահապետավանցի տղամարդուն

Մարտ 21,2017 23:16

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը բավական երկար զրույց ունեցավ Արթիկի տարածաշրջանի Նահապետավան գյուղի բնակիչների հետ։ Գյուղացիները վարչապետին լսելուց հետո բարձրաձայնեցին գյուղին առնչվող խնդիրները՝ հիշեցնելով, որ լեռնային գյուղ է, Շիրակի մարզի ամենաբարձր գյուղն է՝ գտնվում է ծովի մակերևույթից 2050 մետր բարձրության վրա, ձմեռն այստեղ 8-9 ամիս է, գյուղը գազ չունի, թեև Շիրակի մարզի համար գազի գնի արտոնություն սահմանված չէ, աշխատատեղեր չկան, շատերը գնում են ՌԴ-ում աշխատելու, դպրոցի պատուհանները շատ լայն են, ցուրտ է այնտեղ։

Տղամարդկանցից մեկը ոտքի ելավ ու բավական բարկացած՝ վարչապետին ասաց, որ ինքը չի ուզում աթար կամ թրիք վառել, ուզում է գազ վառել։ Կարեն Կարապետյանը տեսնելով, որ տղամարդը շատ զայրացած է՝ նրան հարցրեց․«Եղբայր, ինչի՞ ես ըտենց գրգռված»։

Տղամարդը պատասխանեց․«Էդպես գրգռված էլ կմնամ, որովհետև վիրավորված եմ, պարոն վարչապետ, սաղ գյուղերում գազ կա, մեզ մոտ չկա»։ Վարչապետն ասաց. «Ես քեզ ասեմ, եթե դու էդպիսի տրամադրությամբ ես ապրելու, ոչ մի կյանք չի փոխվելու»: Տղամարդը նետեց. «Չի էլ փոխվելու, վստահ եմ, որ չի փոխվելու»։

Կարեն Կարապետյանը փորձեց պատմել փղի անեկդոտը,  որը մի քանի անգամ արդեն պատմել է, տղամարդը, սակայն մերժեց՝ ասելով. «Չեմ ուզում լսել»։ «Մի լսի»,-նեղվեց վարչապետը։

Գյուղացիները փորձեցին մեղմել իրավիճակն՝ ասելով. «Լսում ենք, ասա, պարոն վարչապետ»։ Կարեն Կարապետյանը, սակայն, չպատմեց անեկդոտը, լսեց մյուսների բարձրաձայնած հարցերը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031