«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված բողոքի երթերի մասնակիցների մեջ սադրիչներ կան: Այս մասին Aravot.am-ին ասաց երթերի կազմակերպիչ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
«Մենք փողոցներն էինք փակում, ոստիկանությունը ուժ կիրառելով՝ բացում էր: Ոստիկանների կողմից մեկումեջ սադրանքներ լինում էին, բայց մեր մեջից էլ կան սադրիչներ, որոնք հրահանգում են ինչ-որ բաներ»,- վերջին օրերին ոստիկանների հետ բախումների պատճառն այսպես բացատրեց Շահեն Հարությունյանը: Թե ովքեր են սադրիչները, Շահեն Հարությունյանը դժվարացավ ասել. «Ամենայն հավանականությամբ, քաղաքացիական հագուստով ոստիկաններ են»:
Նա ասաց, որ երթերը շարունակելու են ու վաղը վեցին նորից Ազատության հրապարակից կսկսեն բողոքի երթերը.
«Մենք քաղաքացիական խաղաղ անհնազանդություն ենք իրականացնում՝ իշխանություններից պահանջելով, որ Արթուրի սպանության մեղավորները պատասխանատվության ենթարկվեն եւ բնականաբար, ռեժիմի հրաժարականն ենք պահանջում»,- ասաց Շահեն Հարությունյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ նախօրեին Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում նստացույց սկսած երթի մասնակիցներին ոստիկանները քաշքշելով հեռացրին, ինչի հետեւանքով բախում սկսվեց երթի մասնակիցների ու ոստիկանների միջեւ:
Մեր հարցին՝ «հաց բերողի» հիշատակին նվիրված երթերին նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը չի՞ քաղաքականացնի ձեր պայքարը, Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Դա էլ է հնարավոր, բայց Սերժ Սարգսյանը պետք է հեռանա իր պաշտոնից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
իսկ «ոչ-սադրիչը», դո՞ւ ես
առածը կ’ըսէ՝ պտուղը ծառից հեռու չիյնար…