Լրահոս
Օրվա լրահոսը

 «Մեր նվագախումբը պետք է լինի բազմազարգացած». Վահան Մարտիրոսյան

Մարտ 21,2017 19:58

Մարտի 21-ին կայացած ասուլիսը նվիրված էր «New York – Երևան Ջազ միացում» համատեղ նախագծին: Նախագծի ներկայացուցիչներն են Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահան Մարտիրոսյանը և ջազմեն Վահագն Հայրապետյանը նյույորքյան ջազային երաժիշտների հետ միասին:Նյույորքյան նվագախմբի կազմում են Արի Ռոլանդը` կոնտրաբաս, Զաիդ Նասսերը` ալտ սաքսոֆոն, Յալլա Բալինը` վոկալ, Քիտ Բալլային` հարվածային:

Դիրիժոր եւ դաշնակահար Վահան Մարտիրոսյանը, խոսելով համատեղ նախագծի մասին, նշեց, թե ցանկանում էր, որ այս նվագախումբը կարողանա նվագել ամեն ոճում` ճիշտ ձևով և  այսօր իրենք դրան հասել են: «Մեր նվագախումբը պետք է լինի բազմազարգացած», – ավելացրեց դիրիժորը:

Ալտ-սաքսոֆոնահար Զաիդ Նասսերը, որ Հայաստանում եղել է նաև 2000 թվականին, ասաց, որ այնքան լավ էր զգում այստեղ, որ մնացել է երեք տարի: Զաիդ Նասսերը Հայաստանը համարում է իր երկրորդ հայրենիքն ու տունը: Նա շատ բարձր կարծիք հայտնեց հայ ջազմենների մասին:

Յալլա Բալինը Հայաստանում ևս եղել է մեկ անգամ և խոստացել է հաջորդ անգամ գալ արդեն ընտանիքի անդամների հետ: Ասուլիսի ժամանակ էլ չհերքեց այդ փաստը, որ գրեթե ամրագրել է հյուրանոցային համարներ իր ընտանիքի անդամների համար: Նախագծի երգացանկի  մասին խոսելիս Վահագն Հայրապետյանը փակագծերը մի փոքր միայն բացեց` հայտնելով, որ կլինեն և հայկական և համաշխարհային երաժշտության նմուշներ

Ռոզա ԾԱՂԻԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031