Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարիին Նուբարաշենում կտտանքների ենթարկելու գործի վերաբերյալ նոր քննություն կանցկացվի

Մարտ 21,2017 19:23

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին տեղեկացնում է, որ Քրեական վերաքննիչ դատարանը բավարարել է իմ պաշտպանների` Տիգրան Եգորյանի, Լուսինե Հակոբյանի և Դավիթ Գյուրջյանի պահանջը և որոշել պարտավորեցնել ՀՔԾ-ին նոր քննություն իրականացնել Նուբարաշենում իրեն կտտանքների ենթարկելու կապակցությամբ:

Վարդգես Գասպարին այս ամենի վերաբերյալ այսպիսի հետևություններ է կատարել. «ա – Սա պաշտպանների բծախնդիր և հետևողակն աշխատանքի արդյունքն է, սակայն ցավոք ռեսուրսների անհավասար պայքարում մասսայաբար ոտնահարվում են մարդկանց իրավունքները պատշաճ իրավական աջակցություն չունենալու պատճառով:
բ – Իմ կարծեքով այս որոշումը պայմանվորված է նաև դեպքի առթիվ ձեր հանրային մեծ աջակցությամբ, տեղական և միջազգային իրավավապաշտպան կազմակերպությունների և կառույցների (մասնավորապես Amnesty international) արձագանքով:
գ – Հուսամ իմ պաշտպանների հետևողականությունը և հանրային աջակցությունը այս քննության կապակցությամբ հիմք կհանդիսանա փակ համակարգերում, մասնավորապես կալանավայրերում համատարած բռնությունների բացահայտման և դրանց ինչոր չափով կանխման ուղությամբ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031