Խնկո Ապոր անվան գրադարանում այսօր «Կարդում են համալսարականները» ծրագրի հերթական հյուրը Մարգարիտ Եսայանն էր: Իսկ նրան եկել էին ուկնդրելու Եղիշե Չարենցի անվան դպրոցի աշակերտները և գրադարանի մշտական ընթերցողները: Ի դեպ օրը խորհրդանշական է. այսօր նշվում է պոեզիայի միջազգային օրը:Հայաստանում այն սկսել են նշել 2007 թվականից: Պատգամավորը, ընտրել էր երկու գրողների՝ Եղիշե Չարենցին և Ռաֆայել Բազիկյանին:
«Վստահաբար չեք լսել Ռաֆայել Բազիկյանի «Տիեզերական» գրքի մասին, որովհետև սա իր առաջին գիրքն է,որը պատրաստել եմ սրբագրության 2011 թվականին: Այն գրվել 1966 թվականին: Բանաստեղծ լինելուց առաջ նա իմ հորեղբայրն է:Այլախոհ բանաստեղծ լինելով՝ փախել է խորհրդային միությունից ու ոչնչացրել գրեթե բոլոր ստեղծագործությունները: Երբ բանասիրական ֆակուլտետում էի սովորում, հետաքննություն արեցի և գտա ընկերներից մեկի կնոջ մոտ նրա թղթապանակը, ուր գրված էր Ռաֆայել Բազիկյան»,- պատմեց Մարգարիտ Եսայանը: Նա ընթերցեց Եղիշե Չարենցի «Աթիլլա» պոեմը, ապա Ռաֆայել Բազիկյանը նույնանուն՝ «Աթիլլան»: Մարգարիտ Եսայանն անդրադարձավ այս երկու գրողների նմանություններին. «Ռաֆայելն ունի արևին նվիրված շարք, Եղիշե Չարենց՝ նույնպես: Ռաֆայել Բազիկյանն անվերապահորեն ընդունել էր Եղիշե Չարենցին որպես հեղինակություն: Բավականին ազդվել է նրանից:
Վերջում պատգամավորը կազմակերպեց խաղ, որի ընթացքում աշակերտները նկարեցին այն, ինչ պատկերացնում են Եղիշե Չարենցի «Մորս համար գազելը» արտասանելիս:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ «Կարդում են համալսարանականները» շարքը իրականացվում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող Կարոլինա Հարությունյանի համագործակցությամբ:
Ջուլիետա ՄԿՐՏՉՅԱՆ