Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ապրիլի 2-ին պարտավոր ենք ունենալ նոր Հայաստանը»

Մարտ 21,2017 19:00

«Մենք նախեւառաջ ժողովրդին պետք է ժպտալու տեղ տանք»,- մարտի 21-ին Գյումրի կատարած այցելության ընթացքում ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հավելեց. «Մենք պարզապես պարտավոր ենք սա անել, սա հաճույք չէ, սա մեր պարտականությունն է ձեր առջեւ եւ մեր պարտքն է տեսնել նոր սերունդը ժպիտով, աշխատատեղով, հեռանկարով եւ Հայաստանը որպես տարածաշրջանային  առաջնորդ՝ ռազմական, անվտանգության, մշակույթի, գիտության, կրթության եւ դիվանագիտական: Եվ կարող ենք դառնալ այդ առաջնորդը, բայց դրա համար այս անօրեն կուսակցապետությունը պետք է քանդվի, եւ ինքը այդ նախաշեմին է, եւ ինքը դա գիտի: Որովհետեւ ընտրակեղծարարությունից մինչեւ ունեզրկում, աղքատությունից մինչեւ արտագաղթ ինքն է կրում իր հանցագործ քաղաքականության պատասխանատվությունը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, որ ապրիլի 2-ին պարտավոր ենք ունենալ նոր Հայաստան. «Դրա համար թասիբը սոսկ խոսք չէ, թասիբը մեր վաղվա օրն է, թասիբը սփյուռքի վերադարձն է հայրենի երկիր եւ հանուն Հաց բերողի, հանուն մեր բանտարկյալների, հանուն ծառայող զինվորների, հանուն նրանց, ովքեր իրենց կյանքը տվել են մեր հայրենիքի ազատության, արդարության եւ ապագայի համար մենք այս պայքարը շարունակելու ենք ի կատար: Շարունակելու ենք մինչեւ կուսակցապետությունը, եւ վերջապես ապրիլի 2-ին ժառանգությամբ, համախմբմամբ եւ հաղթանակով մենք բերենք այդ օրը, որը շատ մոտ է, եւ մենք կժպտանք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031