Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունների մեծ մասը վարկաբեկված է». ՀՅԴ թեկնածու

Մարտ 21,2017 18:38

ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածու Անահիտ Հարությունյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ այս ընտրություններում ՀՅԴ-ն շատ մեծ ակնկալիքներ ունի, այս անգամ անհամեմատ ավելի շատ մանդատներ կունենան, քան նախորդ գումարման ԱԺ-ում. «Ազգաբնակչության մոտ կա այն վստահության մեծ դոզան, որը ՀՅԴ-ի նկատմամբ հայտնվում է, ես դա զգում եմ: Այս ընտրություններից հետո, կարծում եմ, կրկնակի կամ եռակի ավելի շատ տեղ կունենանք խորհրդարանում, քան նախորդում»:

Aravot.am-ը Անահիտ Հարությունյանին հարցրեց՝ Արմեն Ռուստամյանն ասում էր, որ ՀՀԿ-ն վարկաբեկված է ու հիմա, երբ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմել, ինչո՞ւ պետք է ՀՅԴ-ին ավելի շատ ձայն տան, քան նախորդ ընտրություններում, երբ ՀՅԴ-ն դեռ ընդդիմություն էր: Նա պատասխանեց, որ  իրենք ՀՀԿ-ի հետ համաձայնագիր են ստորագրել Սահմանադրական փոփոխությունների շուրջ. «ՀՅԴ-ն շատ կարեւոր հարց է լուծել: ՀՀ-ում ընտրություններից հետո գլխավոր կառավարող ուժը լինելու է պառլամենտը: Եթե դա պիտի վատ անդրադառնա վարկանիշի վրա…Այո, իշխանությունների մեծ մասը վարկաբեկված է, որովհետեւ պատշաճ ձեւով չեն կատարել իրենց պարտականությունները, համենայնդեպս, գոնե վերջին 5 տարիների ընթացքում: Բայց ես չեմ ասի, որ մի ամբողջ կուսակցություն՝ ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն, կամ որեւէ այլ կուսակցություն, որն ունեցել է կառավարման լծակներ, ամբողջությամբ եղել է վարկաբեկված: Ես համարում եմ, որ անձը շատ կարեւոր է ու կուսակցության կարեւոր դերակատարումը նրանում է, որ ընտրի կարգին մարդկանց, ընտրի համապատասխան մարդկանց»: Նա ասաց, որ իշխանությունները շատ վատ են աշխատել վերջին 5 տարիներին:

Մենք ճշտեցինք՝ այնուամենայնիվ, ինչի՞ հաշվին պետք է ՀՅԴ-ն այս ընտրություններում ավելի շատ քվե ստանա, քան նախորդում՝ Անահիտ Հարությունյանն ասաց, որ մարդկանց հետ շփումներից է դա հասկացել. «Բոլորի մոտ կա կարծիք, որ ՀՅԴ-ի էլեկտորատը կայուն է, ոչ ավելանում է, ոչ պակասում է, բայց ինձ թվում է՝ այս անգամ ավելանալու է: Քանի որ այլ քաղաքական ուժերը շատ վատ են արել իրենց գործը, համենայնդեպս, նրանք, որ ունեցել են մեծամասնություն եւ ստանձնել են պարտավորություն, լավ չի աշխատել: Եթե նրանք լավ աշխատած լինեին, գուցե այսօր ՀՅԴ-ի արած դրականը այդքան չերեւար: Բայց հիմա համեմատության մեջ տեսնում ենք, որ ավելի ազնիվ է գործել ՀՅԴ-ի ամեն մի անդամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031