Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական կառույցներում աշխատողները գաղտնի նամակ են գրում «Ելքին» եւ աջակցություն հայտնում

Մարտ 21,2017 18:32

Այսօր հրավիրած ասուլիսում «Ելք» դաշինքի անդամ Զարուհի Բաթոյանն ասաց, որ «Ելքը» միակ քաղաքական ուժն է, որն իր ծրագիրն ունի աուդիո եւ ժեստերի լեզվի տարբերակով, մատչելի է տեսողության եւ լսողության խնդիրներ ունեցողների համար. «Քաղաքական ուժերը մոռանում են, որ ՀՀ-ում կա մոտ 200 հազար հաշմանդամություն ունեցող անձ, որոնց քվեն նույնպես շատ կարեւոր է»: Խոսելով «Ելքի» քարոզարշավի մասին՝ նա նշեց, որ մարդիկ շատ ջերմ են ընդունում իրենց, բակային հանդիպումների ժամանակ պատուհաններից են հետեւում, նամակներ են ուղարկում. «Նաեւ անհավանական նամակներ ենք ստանում, որ երբեք չես մտածի, որ այդ կառույցում աշխատող մարդիկ համակրում են մեզ եւ պատրաստ են ձայնը տալու»:

Aravot.am-ը Զարուհի Բաթոյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ անհավանական նամակներ են ստացել եւ ո՞ր պետական կառույցում աշխատողներն են թաքուն նամակ գրում «Ելքին» ու հայտնում իրենց աջակցությունը: Նա պատասխանեց. «Ինձ մարդիկ են գրում, որ ասում են՝ ես երբեք ընտրությունների չեմ գնացել, բայց այս անգամ գնալու եմ ընտրելու: Այդ տիպի նամակները շատ- շատ են: Նամակներ ունենք, որ հարցնում են՝ ինչո՞վ կարող ենք օգնել: Տարբեր քաղաքներում մարդիկ անվճար տարածքներ են տրամադրել՝ շտաբի համար:

Պատրաստ են իրենց աջակցությունը տարբեր կերպ ցուցաբերել, մեկը տարածք է տալիս, մեքենաներ են տրամադրում, տեխնիկական աջակցություն են ցուցաբերում՝ դա կարող է լինել տեսահոլովակների նկարահանում, կայքերի ստեղծում՝ տարբեր թեկնածուների համար: Իսկ պետական կառույցներում աշխատող մարդիկ կան, որ երբեք չես սպասի, բայց ասում են՝ գիտես, եղբայրս այսինչի ընկերն է, նրան է ընտրելու, բայց մեր տան մյուս անդամները «Ելքին» են ընտրելու, քեզ են ընտրելու: Այդ մարդիկ որեւէ շահ չունեն ոչ ինձնից, ոչ «Ելքից», հետեւաբար, պարզ է, որ անկեղծ են, որեւէ մեկը նրանց չի ստիպում դա անել»: Սա, ըստ Զարուհի Բաթոյանի, շատ կարեւոր է, մարդիկ «Ելքին» վստահում են ու հույսեր են կապում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բա ձեզ ուղարկված առողջապահական ոլորտի սխալների/ բացթողումների վերաբերյալ նամակների մասին ինչու՞ չեք խոսում․․ Ինչ է, երբ միայն մի երկուս անվախներ են են արձագանքում, բոլորի խնդիրներ ունենալու մասին, դուք էլ եք այդ փախչող բոլորի նման լռում․․․

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031