Այսօր Սյունիքի մարզի Գորիս քաղաքում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ լրագրողները հաջողեցրին «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հարցեր ուղղել երեկ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում «Ծառուկյան» շտաբի պետ Արամ Ասատրյանի դանակահարության մասին: Գագիկ Ծառուկյանն ասաց, որ դեպքից տեղյակ չէ:
Մանրամասները շուտով՝ տեսանյութում:
Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ Կապան քաղաքում հանդիպման ժամանակ ներկաներից մեկը հարց ուղղեց Գագիկ Ծառուկյանին, թե ինչու մինչ օրս չի կատարել 2012թ. տված իր խոստումները:
Գորիսում անդրադառնալով այդ հարցին, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ձեր նոր մարզպետը, որը եկել է ու մարդկանց կյանքից տեղյակ չի, սովորեցրել է մարդկանց, որ ինձ վատ հարց տան: Ես պատրաստ եմ բոլորի հարցերին պատասխանեմ»:
Կարդացեք նաև
Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ այն ժամանակվա իրենց ծրագրերը չեն կարողացել կյանքի կոչել, քանի որ մեծամասնություն չունեին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ