Խորհրդարանի մարտի 21-ի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12:00-ի դրությամբ համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս քվորում չի ապահովվել:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարել է, որ քվորումի բացակայության պատճառով նիստը չի կայանում:
ԱԺ մամուլի հաղորդագրություն
Կարդացեք նաև