Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջադեպ Արագածոտնում. հարուցվել է քրեական գործ

Մարտ 21,2017 17:10

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի առթիվ:

2017թ. մարտի 19-ին ահազանգ է ստացվել առ այն, որ կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ «Ապարանի բժշկական կենտրոն» են տեղափոխվել Ա.Ասատրյանը և Մ.Հովսեփյանը:

Նախնական քննությամբ պարզվել է, որ 2017թ. մարտի 19-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Երևան-Վանաձոր մայրուղու Շենավան-Հարթավան գյուղերի խաչմերուկում չնչին հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն͵ որի ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել Քուչակ և Արայի գյուղի բնակիչները. երկու անձ մարմնական վնասվածք է ստացել բութ գործիքով͵ երկու անձ՝ կտրող-ծակող առարկայով հասցված հարվածների հետևանքով։ Վիճաբանության արդյունքում խաթարվել է մայրուղու երթևեկությունը͵ նույն վայրում գործող գազալցակայանի բնականոն աշխատանքը։

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասն 1-ին կետի հատկանիշներով։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները մասնակիցների ինքնությունը պարզելու͵ նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031