Հայաստանում նշում են տիկնիկների միջազգային օրը: Մարտի 21-ին Աբովյան փողոցը սովորականից մարդաշատ էր. մարդիկ հավաքվել էին` ներկա գտնվելու Տիկնիկների պատկերասրահի բացմանը, որը Հայաստանում իր տեսակի մեջ առաջինն էր:
Հեղինակ Մարինա Խաչմանուկյանի խոսքով՝ օրը պատահական չէր ընտրված: Ցուցահանդեսին ներկա էին մշակույթի մի շարք ներկայացուցիչներ, նախարար Արմեն Ամիրյանը: Տիկնիկների պատկերասրահի բացման գաղափարը նախարարինն է:
Կարդացեք նաև
Պատկերասրահը տարբերվում է նաև նրանով, որ ցուցադրված տիկնիկները բացառապես հայ հեղինակների աշխատանքներ էին, լցված հայկական շնչով՝ տարազներով, հայկական մուլտերի կերպարներով:
Այն հարցին՝ արդյոք պատկերասրահը մնացած օրերին բա՞ց է լինելու բոլորի համար, տիկին Խաչմանուկյանը պատասխանեց, որ ցուցահանդեսը լինելու է վճարովի, սակայն կոնկրետ արժեքը դեռ հայտնի չէ:
Լիդիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ