Aravot.am-ը ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի դիահերձումն այդպես հապշտապ իրականացվեց եւ ինչո՞ւ չեղավ դատաբժշկական համալիր փորձաքննություն, որի դեպքում կմասնակցին ոչ թե 2-3 դատական բժիշկ, այլ գլխավոր վիրաբույժը, գլխավոր ռեանիմատոլոգը, տվյալ հիվանդանոցի վիրաբույժը կամ վերակենդանացման բաժնի վարիչը, գլխավոր դատական բժիշկը եւ այլն:
Տիկին Հայթայանն ի պատասխան հայտնեց. «Երբ քրեական գործ է հարուցվում, մենք անելիք չունենք: Եվ որ մարմինը գործ է հարուցում, նա էլ պատվիրում է այդ փորձաքննությունը, ու նրան պետք է ուղղվեն բոլոր հարցերը: Այս պարագայում խնդիրը մեր դաշտից դուրս է»:
Aravot.am-ի տեղեկություններով, դին հնարավոր էր անգամ մեկ շաբաթ պահել՝ մասնագիտական մոտեցում ցուցաբերելով՝ համապատասխան սառնարանային պայմաններում ( +9-ից մինչեւ + 17 աստիճանի դեպքում), սակայն, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասել էր», որ դիահերձումը հնարավոր չէր հետաձգել, քանի որ այն պետք է իրականացվեր մահից 12 ժամ հետո և ոչ ուշ, քան 48 ժամ անց, այլապես դա կարող էր բերել հյուսվածքների և բջիջների փոփոխությունների:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
մարդուն դիակը գոնէ հանգիստ թողեցէք,
թաղեցէք, վերջանանք
ծանր հիւանդ էր,
ինքնասպանութեան համազօր, շատ երկարատեւ հացաթուլ կատարեց,
բժշկական խրատի դէմ՝ խնամք մերժեց եւ հիւանդանոցից դուրս ելաւ,
մեռաւ
(այս մահուան նկատմամբ արտայայտուած յուզումին քարրորդ տոկոսը 0,25% անգամ չլսեցինք, մինչեւ օրս, սպանուած հայ ոստիկանների կամ գոնէ անոնց որբերի մնասին…)