Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա խայտառակություն է, մենք պառլամենտ չենք ունեցել՝ 8 տոկոսանոց պառլամենտ է». ԱԺ մոնիտորինգի արդյունքները

Մարտ 21,2017 16:09

«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի պատասխանատուներն այսօր ամփոփեցին հինգերորդ գումարման ԱԺ-ի գործունեությունը: Ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն ասաց, որ այս գումարման խորհրդարանում ամենաշատը բացակայել են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Աշոտ Աղաբաբյանը, Հրանտ Բագրատյանը: Ամենաշատը կողմ քվեարկել են ՀՀԿ-ականները՝ Ռազմիկ Զոհրաբյանը, Ռուբեն Հովսեփյանը, Հրանտ Գրիգորյանը:

Ամենաշատ ձեռնպահ քվեարկած պատգամավորներն են Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը, Ալեքսանդր Արզումանյանը: Ամենաշատը դեմ քվեարկել են այս խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Փոստանջյանը: Ի վերջո, ամենաակտիվ պատգամավորն է այս խորհրդարանում Միքայել Մելքումյանը, Խոսրով Հարությունյանը եւ Հովհաննես Մարգարյանը: Տասնյակի մեջ է նաեւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ շատ ուրախ է, որ ինքն ամենաակտիվն է եղել խորհրդարանում: Նա ասաց, որ երբ խոսում է 5 տարում «ծպտուն չհանած» պատգամավորների մասին, իրեն ասում են՝ ԱԺ-ն ԳԱԱ-ն չի. «Եթե հասարակությունում ներկայացված են գողականներ, անբաններ, այնտեղ էլ պետք է ներկայացված լինեն»:

Արամ Մանուկյանը, խոսելով ցուցանիշների մասին՝ ասաց. «Սա խայտառակություն է, մենք պառլամենտ չենք ունեցել՝ 8 տոկոսանոց պառլամենտ է: Կոճակ են»:

Նա նկատի ուներ այն ցուցանիշը, որ ԱԺ-ի օրենքների գերակշիռ մեծամասնությունը հեղինակել է կառավարությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031