Բաքվում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով դեսպանատան մամուլի կցորդ Դենիս Ապաշկինին, բլոգերի գործով քննությունը շարունակվում է, դեսպանատունը մշտական կապի մեջ է գտնվում է Լապշինի փաստաբանի հետ:
«Այս տարվա մարտի 15-ին դեսպանատան հյուպատոսական աշխատակիցները հերթական հանդիպումն են անցկացրել Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի հետ, որը պահվում է Բաքվի N1 քննչական մեկուսարանում: Նա բողոքներ չունի: Նրա առողջական վիճակը բավարար է: Քննությունը շարունակվում է: Դեսպանատունը մշտական կապի մեջ է գտնվում Լապշինի փաստաբանի հետ»,- հայտնել է նա:
Հիշեցնենք, որ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի դիմումի համաձայն, որը բլոգերին ներառել է «սև ցուցակում» Արցախ այցելությունների համար: