Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուզում եմ գնալ յուրաքանչյուր քաղաքացու մեկ-մեկ բռնել, թափ տալ ու ասել՝ ձայնը տվեք ինձ. Օսկանյան

Մարտ 21,2017 15:01

«Ինչքան ընտրությունների օրը մոտ է դառնում, այնքան զգում եմ, որ անհամեստ եմ դառնում»,- մարտի 21-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ընթացքում ասաց դաշինքի անդամ, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Նա շարունակեց. «Ուզում եմ գնալ յուրաքանչյուր քաղաքացու մեկ-մեկ բռնել եւ այսպես թափ տալ ու ասել՝ ամսի 2-ին գնացեք եւ ձայնը տվեք ինձ: Որովհետեւ ես զգում եմ, որ ես կարող եմ այս երկրում իրավիճակ փոխել: Զգում եմ, որ իրոք գիտենք այդ խնդիրները ինչ են, զգում եմ, որ ակնհայտ են լուծումները, եւ նաեւ ուզում եմ ասել, որ այդ ճանապարհը անցել ենք, ես արել եմ, հաջողություններ ունեցել ենք»:

Վարդան Օսկանյանը նշեց, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները ժողովրդավարներ են եւ կկարողանան Հայաստանում իսկական ժողովրդավարություն, արդարություն, իրավահավասարություն ամրագրել. «Մենք դատապարտված չենք այսպես ապրելու, Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է, մենք միայն 3 միլիոնանոց ժողովուրդ չենք, 10 միլիոնանոց ենք: Բոլոր հնարավորությունները կարելի է բերել Հայաստան, բայց արդարություն պետք է լինի, այդ մարդիկ վստահություն ունենան երկրի ապագայի նկատմամբ, իշխանության նկատմամբ, որ գան իրենց ներդրումները անեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031