«Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Միքայել Մելքումյանն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում անդրադարձավ դաշինքի նախընտրական ծրագրին՝ ասելով, որ հնարավոր է թոշակները եւ նվազագույն աշխատավարձը բարձրացնել՝ առանց պոպուլիզմի, եւ դրա համար բոլոր անհրաժեշտ հաշվարկներն ու նախատեսվելիք քայլերը կան:
Մելքումյանը մեկնաբանեց արդարացումները, թե, օրինակ, թոշակները բարձրացնելու համար պահանջվում է մեկ տոկոս տնտեսական աճ. «Այդ մեկ տոկոսը տասնութ միլիարդ է: Եթե թոշակները բարձրացնենք, թոշակառուն այնքան կարիքներ ունի, որ կվճարի, ու երեք ամսում հարկերի միջոցով այդ գումարը հետ կգա բյուջե»:
Մելքումյանը խոսեց նաեւ լեռնահանքային արդյունաբերությունից՝ ասելով, որ գերշահույթ ունեցող արդյունահանողները բնօգտագործման չնչին վճար են տալիս բյուջե, մինչդեռ ընդերքի օգտագործման համար ճիշտ աստիճան պետք է մշակել. «Ընդերքը նրա համար չէ, որ գերշահույթ ստանան, իսկ թոշակները մնան նույնը»:
Կարդացեք նաև
Ըստ Միքայել Մելքումյանի հաշվարկների՝ հնարավոր է նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնել:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ