Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Կապանում տեղական իշխանությունները տարածք չեն հատկացրել, որպեսզի ջրաշխարհ կառուցի: Այդ խոստումը կապանցիներին Գագիկ Ծառուկյանը տվել էր դեռ նախորդ ընտրությունների քարոզարշավի ժամանակ:
Ինչպես ավելի ուշ իր ելույթում ներկայացրեց Գագիկ Ծառուկյանը, Կապանի քաղաքային իշխանությունները պատճառաբանել են, որ այդ տարածքում իրենք նախատեսում են բնակարաններ կառուցել: Մինչդեռ այդ բնակարանները մինչ օրս այդպես էլ կառուցված չեն: Իսկ Սիսիանում տեղական իշխանությունները տարածք են տրամադրել եւ Գագիկ Ծառուկյանը սպորտդպրոց է կառուցել: Դրա բացումը նախատեսված է վաղը:
Այլ մանրամասները, տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ