Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Պետդումայի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Վլադիմիր Գուտենևը հայտարարել է, որ Թուրքիան և Հնդկաստանը սպասում են ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի մատակարարմանը:
Ըստ «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության` այդ մասին Գուտենևը հայտարարել է ռուսական «Эхо Москвы» ռադիոկայանի հետ զրույցում: Տեղեկացրել է, որ Ռուսաստանը արդեն սկսել է «S-400» ՀՕՊ համակարգեր մատակարարել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը (ՉԺՀ):
Գուտենևի հայտարարության վերաբերյալ առայժմ որևէ մեկնաբանություն չի արվել ոչ ռուսական «Рособоронэкспорт» պետական կազմակերպությունը, ոչ էլ Ռուսաստանի դաշնային ռազմատեխնիկական համագործակցության ծառայությունը:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am –ի կայքում