Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Անհրաժեշտ է քաղաքական կամք»

Մարտ 21,2017 14:28

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը մարտի 21-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում էր: Դաշինքի անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը թալինցիների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ինքը ամեն ինչի հիմքում դնում է երկրի անվտանգությունը:

«Եթե այսօր ռազմական անվտանգությունը գտնվում է բարվոք վիճակում՝ մեր բոլոր ղեկավարների, մեր ծառայակից ընկերների, մեր մարտական ընկերների առօրյա չարքաշ ծառայության շնորհիվ մենք հասել ենք հաջողության, որ բանակը՝ որպես կայացած կառույց, այսօր ապահովում է մեր անվտանգությունը: Ապա կարող ենք ասել, որ անվտանգության այլ բաղադրիչների մեջ՝ տնտեսական, ժողովրդագրական, տեղեկատվական, գիտական, կրթական, առողջական, մենք բավականին մեծ թերություններ ունենք: Եվ այդ է ստիպել, որ ես, խորը վերլուծելով իրավիճակը, տեսնելով, թե ինչպիսի խաղի կանոններ կան Հայաստանում, ինչ մթնոլորտ է ձեւավորվել, որոշում եմ ընդունել մեր համակիրների, մեր գաղափարակից ընկերների հետ միասին քաղաքական այս կառույցը ձեւավորել եւ գնալ պետական կառավարման համակարգի փոփոխությունների»,- ասաց նա:

Սեյրան Օհանյանը նշեց, որ տարածաշրջանային իրավիճակը բավականին բարդ է, այն առումով, որ դեպի Հայաստան եկող սպառնալիքներն այնքան արագ են զարգանում, որ իրավունք չունեն դանդաղ տեմպերով որոշումներ ընդունել. «Տնտեսության ազատականացումը, մենաշնորհների դեմ պայքարը, կոռուպցիան, արդարության մթնոլորտի ձեւավորումը մեծ ռեսուրսներ չեն պահանջում: Անհրաժեշտ է քաղաքական կամք, վճռականություն, ամուր բռունցք, ամուր ձեռք, ինչը մենք պատրաստ ենք իրականացնել մեր անցած ճանապարհով, մեր փորձառությամբ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031