Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ Ծառուկյանը բանկ չի բացում, որպեսզի էժան տոկոսներով վարկեր տա ժողովրդին» (Տեսանյութ)

Մարտ 21,2017 13:52

«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր լրագրողները «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Միքայել Մելքումյանին հարցրին՝ «Գագիկ Ծառուկյանը քաղաքացիների հետ հանդիպումներում  նշում է, որ պետք է իջեցնել վարկային տոկոսների շեմը: Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանն ինքը բանկ չի բացում, որպեսզի էժան տոկոսներով վարկեր տա ժողովրդին»: Միքայել Մելքումյանը հստակեցրեց, որ ըստ դաշինքի առաջարկի՝ գյուղատնտեսական վարկերը 2-5 տոկոս պետք է լինեն:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի՝ բանկ բացելուն, Մելքումյանի խոսքով. «Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Նախ, պետք է այդպիսի ցանկություն լինի: Ծառուկյանը հիմնականում արտադրող է, դա բիզնես-ոճ է: Նա իր միջոցներով ժողովրդի հետ կիսվում է, բայց բարեգործությամբ երկիր չես պահի, դա պետական մակարդակով պետք է արվի»:

Պատգամավորի թեկնածուն նշեց՝ իրենց նախընտրական ծրագրում հիմնավորված է, որ հնարավոր է ցածր տոկոսադրույքով վարկեր սահմանել:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031