«Բոլոր տեսակի բռնարարքները, կարգուկանոնի խախտումները դատապարտում եմ՝ լինեն դրանք «Բարգավաճի», թե ՀՀԿ-ի կողմից»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Քուչակ գյուղում «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետի դանակահարությանը, ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Միքայել Մելքումյանը:
Նրա բնորոշմամբ՝ ամեն ինչի հիմքում մարդկային նշաձողն է. «Վարկանիշային ընտրակարգը տեղերում մարդկանց հանեց իրար դեմ: Այն ճիշտ ձեւ չէ եւ համապատասխան չէ մեր ժողովրդի մտածելակերպին»:
«ՀՀԿ-ի եւ ձեր միջեւ լարվածություն կա՞» հարցին ի պատասխան՝ Մելքումյանն ասաց, որ բոլոր մրցակիցներին ոչ թերագնահատում են, ոչ գերագնահատում:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ