Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես որ թվարկեմ՝ ինչ էի անում, Կարեն Կարապետյանի ուշքը կգնա». Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Մարտ 21,2017 13:05

«Էս ձեր ցուրտը սկսեց դուր գալ ու տաքացրեց այն պահից, երբ այս հերոսական գյուղի բնակիչներից մեկը մոտեցավ ու ասաց, որ եղբայրդ՝ Վազգենը, մեզ բոլորին անուն առ անուն ճանաչում էր»,- Մեծ Մանթաշում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը Մեծ Մանթաշում «Ելքի» քարոզարշավի ժամանակ:

Պարոն Սարգսյանը ափսոսանք հայտնեց, թե մանթաշցիներին բոլորին անուն առ անուն չի ճանաչում, բայց սրտով հարազատ բան է զգում. «Ձեր ներկայությունը տաքացրեց հոգիս: Ես իմացա նաև, որ այս գյուղը պատերազմի ժամանակ էլ Քարվաճառում եղբորս հետ մեկ ոտքի վրա պարել է: Մեր տանը լինի, թե զինուժում, պետք է գտնեմ բերեմ այդ տեսագրությունը տամ ձեզ»:

Այնուհետև Արամ Սարգսյանն անցավ քաղաքական մասին: Մանթաշցիներին ասաց, թե միայն իշխանություն փոխելով չէ, այլ պետք է հասկանալ, թե ումով եք փոխում. «Այս իշխանությունը փոխելը դեռ չի նշանակում՝ երկիրը փոխել: Պետք է իմանաս՝ ում ումով ես փոխում: Նայեք այն հագուստը, ինչ մենք ենք հագնում ու նայեք նրանց: Ինչ մեքենաներով են գալիս, նրանց մեքենաները, ժամացույցները նույնն են, հագուստը նույն բրենդի է, խոսում են նույն փողերից, ձեզ հետ վարվում են նույն կերպ՝ փող, մուրաբա են առաջարկում, որ իրենց քվե տաք: 2008-ի մարտի 1-ից հետո, երբ մեր ընկերներից տասը մարդ զոհվեց, այդ մարդիկ գնացին, մտան նախագահական արթուրբաղդասարյաններով ձեռք ձեռքի տվեցին, ասացին՝ շեֆ ջան, մի երեք մինիստրի պաշտոն էլ մեզ տուր, քեզ շեֆ ասենք ու ֆռֆռանք: Հիմա ասում եք՝ միացեք նրանց, սրանց փոխենք: Իրենց ու այս իշխանության տարբերությունը ո՞րն է, ես չեմ տեսնում այդ տարբերությունը»:

Դառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումներին՝ Արամ Սարգսյանն ասաց. «Վարչապետը կասի՝ առաջիկա տարիներին նախատեսում ենք, որ կանենք 270 միլիոն դոլարի ներդրում: Այ ախպեր ջան, այդ թվերը որ ասում ես, որտեղի՞ց, ո՞վ է այդ ներդրումն անողը: Այս մարդն իր եկած օրվանից բացի թմբուկ նվագելուց ու կոստյումը այս ու այն կողմ կախելուց, ոչինչ չի անում: Ցուցակում էլ չկա, բայց այդ մարդուն հանել, ՀՀԿ-ն իր բրենդն է սարքել, քանի որ իրենց վարկանիշը 0 է»:

Արամ Սարգսյանը, մանթաշցիներին դիմելով, ասաց, թե դատավորն իրենք ենք ու հորդորեց՝ «դրեք, դատեք մեզ»:

Անդրադառնալով այն հարցին՝ երբ դու վարչապետ էիր, ի՞նչ ես արել, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես որ թվարկեմ՝ ինչ էի անում, Կարեն Կարապետյանի ուշքը կգնա: Իմ վարչապետության շրջանում հոկտեմբերի 27-ից հետո այնպիսի իրավիճակ էր, որ բոլորը բոլորին կասկածում էին: Ինձ խնդրել են, որ ես գամ, ես չեմ ուզել: Որևէ մեկիդ չեմ ցանկանում դա, որ եղբոր մահից հետո գնա նստի եղբոր աթոռին, զգա այդ հոտը, բայց ես գնացել եմ դրան: Դրանից հետո ազգային համաձայնության կառավարություն եմ ստեղծել, թող որևէ վարչապետ ասի, որ նման բան է արել, նույնիսկ Սերժ Սարգսյանը խոստացավ, բայց չկարողացավ, երազի էլ չի կարողանալու, որովհետև դրա համար մարդ լինել է պետք: Չի եղել կուսակցություն, որ իմ կառավարության մեջ նախարար չունենա, իմ վարչապետության օրոք «Նաիրիտը» սկսեց աշխատել, այն վերագործարկել եմ, ու շահույթ է տվել: Կապանի Ագարակի գործարանն եմ վերագործարկել և այլն»:

Ամփոփելով իր ելույթը՝ պարոն Սարգսյանը հորդորեց մանթաշցիներին սեփական քվեն չփոշիացնել ու տալ իրենց, քանի որ կուսակցությունները շատ են, բայց «Ելքը» մեկը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031