Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հիմա էլ սպորտն են քաղաքականացնում. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 21,2017 12:45

Երեկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում անցկացվել է մարզական ֆեդերացիաների համաժողով՝ իբր ֆիզիկական կուլտուրայի եւ մասսայական սպորտի զարգացմանն առնչվող խնդիրներ քննարկելու համար։

Բայց համաժողովը վերածվել է կուսակցական ժողովի. այն վարել է ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանը։ Իսկ ժողովի արդյունքում 27 հ/կ-ների, այդ թվում՝ մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ ստորագրել են մի հայտարարություն, որն ամենեւին չի առնչվել սպորտին ու ֆիզիկական կուլտուրային, այլ նրանք կոչ են արել առաջիկա ընտրություններին քվեարկել ՀՀԿ-ի օգտին։

Միայն թե, հետաքրքիր է՝ սպորտսմեններից քանիսը կհետեւեն այս կոչին, եթե նկատի ունենանք այն փաստը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարն է, լուրջ ներդրում ունի մի շարք սպորտաձեւերի տարածման ու զարգացման գործում, եւ որոշ ֆեդերացիաներ էլ նրա «ղեկավարման» տակ են։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031