Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հույսով, հավատով, դուխով». Մեղրեցիներին այսպես դիմեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը

Մարտ 21,2017 12:36

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրական քարոզարշավը շարունակվում է Սյունիքի մարզում: Մեղրիում հանդիպման ժամանակ մեղրեցիներին Գագիկ Ծառուկյանը հորդորեց չընկճվել, չհուսահատվել, քանի որ բոլոր խնդիրները լուծում ունեն: «Հույսով, հավատով, դուխով»,- ասաց Գագիկ Ծառուկյանը, հորդորելով ապրիլի 2-ին ձայն տալ այն քաղաքական ուժին, որին վստահում են:

Այստեղ Գագիկ Ծառուկյանը խոսեց իրենց եվրոպացի գործընկերների մասին, որոնք ողջունել են դաշինքի առաջարկած 15 կետերը, ասել են, որ դրանք միանգամայն իրատեսական են:

Գագիկ Ծառուկյանը նաեւ տնտեսական հաշվարկ արեց. ըստ նրա՝ եթե 50 մլն դոլար ներդրվի յուրաքանչյուր մարզում, 1 մլրդ դոլար էլ մեծ քաղաքներում, ապա կարելի է աշխատատեղերի հարց լուծել ողջ հանրապետությունում, ոչ թե ժողովրդին մուրացկանության մղել:

Խոսելով տեղական բնույթի խնդիրների մասին, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը գերշահույթով է աշխատում, համապատասխան օրենսդրությամբ պետք է կարգավորել, որ սեփականատիրոջ շահույթը չգերազանցի 15%-ը: Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ կոմբինատն այժմ 35% շահույթ ունի, 20%-ը պետք է ներդնեն տարածաշրջանի զարգացման համար:

Մեղրիում նախընտրական իրավիճակը բավական հանդարտ է: Համենայնդեպս, մեզ հետ զրույցներում բնակիչներն ասում էին, որ նախընտրական լարվածություններ, «ռազբիրատներ եւ ռազբորկաներ» այստեղ չկան: Ի դեպ, Մեղրիում ամենաքիչ նամակները տվեցին Գագիկ Ծառուկյանին:

Մանրամասները քիչ ուշ, տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031