Նախօրեին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որով ընտրություններին մասնակից դաշինքներին եւ կուսակցություններին կոչ է անում համաձայնության գալ եւ իշխանություններին առաջարկել ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ին։
«Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորության թեկնածու Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ դեմ չեն օրվա փոփոխությանը, բայց եւ կարծում են, որ դա իրականացնելը հնարավոր չէ. «Նորմալ առաջարկ է, այդ առաջարկն ավելի վաղ էլ է հնչել։ Ժամանակն այնքան կարճ է, որ մեկ շաբաթվա ընթացքում ոչինչ հնարավոր չէ փոխել»,- ասաց Մարգարյանը։
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կարծիքով եւս՝ ընտրությունների օրը փոխել հնարավոր չէ. «Ընտրություններն արդեն մոտենում են ավարտին, կա ժամանակացույց, եւ ուղղակի հնարավոր չէ փոխել ընտրությունների օրը, կարծում եմ»։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանի խոսքով՝ ընտրությունների օրը տեղափոխելու մասին առաջինը իրենք են բարձրաձայնել, քանի որ այդ օրը ընտրություն անցկացնելը իրենք եւս հակասահմանադրական են համարում. «Մեր իրավաբանների խումբը հիմնավորումները ներկայացրել էր, միացել ենք նաեւ ստորագրահավաքին։ Լրացուցիչ այդ հարցը չենք քննարկել եւ չենք կարծում, որ մեր դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն կմտնի այդ առումով»,- նշեց Մանուկյանը։
Կարդացեք նաև
Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում