Անդրադառնանք ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի մշակութային հատվածին։ Այստեղ ակնհայտորեն շեշտը դրված է տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով հայ մշակույթի հանրահռչակման վրա. «Մեր նպատակն է մշակութային արտադրանքի եւ ծառայությունների, պատմամշակութային ժառանգության եւ մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով հայ մշակույթի ավելի լայն հանրահռչակումը ՀՀ-ում եւ արտերկրում, մշակութային ժառանգության պահպանումը եւ տարածումը»,- ասված է ծրագրում եւ որպես այդ նպատակով նախատեսված քայլերից մեկը նշված է. «Նոր թափ հաղորդել մշակութային հուշանվերային արտադրանքի՝ մշտապես թարմացվող, ժամանակի պահանջներին համապատասխանող տեսականու ստեղծման եւ տարածման գործընթացին»։
Նարինե Թուխիկյանը, խոսելով ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի մասին, նկատեց, որ թեեւ շատ կարեւոր է տնտեսական բաղադրիչը, սակայն առաջնայինը մշակութային բաղադրիչն է. «Օրինակ՝ ես ունեմ իմ պատկերացումն առ այն, թե ոնց կարելի է մեր մշակույթը հանրահռչակել։ Պետք է ունենալ մշակութային հզոր «արտադրություն», այսինքն՝ պետք է արժեք տաս, հետո նոր մտածես դա լավ փաթեթավորելու մասին։ Իսկ տնտեսական բաղադրիչն ապահովելու համար կառավարությունն ինքը պետք է ներդրումներ անի, մտածի՝ ոնց իր մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնի, օրինակ, պետք է իր գրականությունը ֆանտաստիկ լավ թարգմանի, հետո մտածի դա դրսի շուկայում իրացնելու մասին։ Այդ դեպքում տվյալ ստեղծագործությունը երկրին փող էլ կբերի, ճանաչում էլ։ Կամ մենք դրսում ունենք հզոր երգիչներ, պարողներ, որոնք իրենց տաղանդով կարողացել են գրավել աշխարհի բեմերը, ինչո՞ւ ենք մենք նրանց, կոպիտ ասած, «արտահանում» դուրս։ Թե չէ հուշանվերների հարցը երկրորդական, երրորդական բան է, հուշանվերների այդ ի՞նչ տեսականի պետք է ստեղծվի, որ աշխարհում մրցունակ լինի, կամ այդ ի՞նչ քանակությամբ»,- ասաց նա։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում