Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակօս»–ը, Պոլսո պատրիարքական տեղապահ արք. Բեքչյանը շնորհակալություն է հայտնել ընտրությանը մասնակցած հոգեւորականներին, ինչպես նաեւ ընտրվելու կապակցությամբ իրեն շնորհավորած հայ համայնքի անդամներին ու տարբեր կազմակերպություններին։
«Ուզում եմ տեղեկացնել, որ Պոլսո հայոց 85–րդ պատրիարքին ընտրելու գործընթացը ըստ նախատեսվածի իրականացնում ենք։ Հավատում եւ վստահում եմ, որ գործընթացի մեջ ներգրավված պատասխանատուները ջանքեր կգործադրեն այն խաղաղ անցկացնելու համար։ Այս համատեքստում ուզում եմ, որ մեր հասարակությունը չանհանգստանա»,–ասել է արք. Բեքչյանը։