Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը՝ բարդ ընտրության առաջ. «Ժամանակ»

Մարտ 21,2017 11:54

Նախօրեին Արագածոտնի մարզում ՀՀԿ-ականները դանակահարել են «Ծառուկյան» դաշինքի շտաբերից մեկի պետին, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Դանակահարությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀՀԿ-ականները «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցչին կանչել են հարաբերությունները պարզելու: Հայաստանի խորհրդարանի ընտրության նախընտրական քարոզարշավը աստիճանաբար ստանում է արյունալի բնույթ: Նախ, ՀՀԿ-ականները միմյանց հետ էին արյունալի հաշիվներ պարզում, հետո Ջրառատի դեպքն էր ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչների հանդեպ, իսկ վերջին օրերին էլ բռնության են ենթարկվում «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ դաժան ծեծի էին ենթարկել «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Վահան Կարապետյանին՝ Չերիի Վահան մականունով: Ըստ տեղեկության՝ նրան ծեծել էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի թիմակիցները, որը նույնպես Աջափնյակում առաջադրված ռեյտինգային թեկնածու է, բայց ՀՀԿ-ից: Արման Սահակյանը հերքեց, որ ինքն առնչվում է դրան, սակայն ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որում նշում էր, որ ԲՀԿ-ն զերծ կմնա նախընտրական շրջանում սադրանքներից, սակայն ապրիլի 3-ից հետո մեղավորները կստանան իրենց պատիժը: Եվ ահա նոր միջադեպ և դանակահարություն, կրկին «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի հանդեպ և դարձյալ ՀՀԿ-ականները:

Այսինքն՝ նոր սադրանքի՞ է մղվում «Ծառուկյան» դաշինքը, թե՞ Ծառուկյանը սոցհարցումների հրապարակումից հետո, որտեղ ինքն առաջինն է բոլորի մոտ, չի համաձայնում փոխզիջման գնալ ՀՀԿ-ի հետ: Սրան իհարկե դժվար է հավատալ, հաշվի առնելով Սարգսյան-Ծառուկյան հարաբերությունների ընթացքը 2015 թվականի փետրվարից հետո: Սակայն, այն որ ՀՀԿ-ականների և ԲՀԿ-ականների միջև արձանագրվում է արդեն երկրորդ բռնության միջադեպը, երբ արդեն երկրորդ ծառուկյանականն է ենթարկվում բռնության, սա, իհարկե, խոսում է առնվազն տեղային մակարդակում այս երկու ուժերի միջև բավականին թեժ և լարված իրավիճակի մասին:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031