Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐՕ-ն ձգտում է ապակայունացման

Մարտ 21,2017 11:31

«Եթե ընտրության օրն արձանագրվեն այնպիսի խախտումներ, ինչպիսիք արձանագրվել են նախկինում տեղի ունեցածների պարագայում, ապա հետընտրական զարգացումներից հնարավոր չի լինելու խուսափել։ Վերոգրյալը վերաբերում է առողջ ուժերին, բայց հետընտրական զարգացումների, այսպես կոչված, լեգիտիմության հարցում այլ է մոտեցումը ՕՐՕ դաշինքի կողմից։

Այս ուժն արդեն իսկ ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը, եւ, անկախ նախընտրական քարոզարշավի եւ ընտրությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններից, նրանք փորձելու են հետընտրական գործընթացներ ծավալել։ Բայց այս ուժի կողմից ինչպես ժողովրդի քվեն ստանալու, այնպես էլ ներքաղաքական ապակայունացում հրահրելու փորձերը դատապարտված են տապալման, քանի որ այդ փորձերը որեւէ կերպ չեն սպասարկվում ՀՀ քաղաքացիների լայն շրջանակների կողմից»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

 

Կարդացեք «Առավոտի» այսօրվա տպագիր համարում

«Առավոտ»

21,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031