Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկվանից սկսել է նախապատրաստվել մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՖԻԴԱ-ի 2018 թվականի աշխարհի գավաթի որակավորման փուլի Ղազախստանի հետ հանդիպմանը:
Վերականգնողական առաջին մարզմանը մասնակցել է 16 թեկնածու: ՀՖՖ մամուլի ծառայության փոխանցմամբ, մյուս ֆուտբոլիստները՝ Կամո Հովհաննիսյանը, Ռուսլան Կորյանը եւ Արթուր Սարկիսովը ընտրանուն պետք է միանային երեկ երեկոյան, Տարոն Ոսկանյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելլին ժամանելու են այսօր, իսկ Արտյոմ Սիմոնյանը՝ վաղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ffa.am-ի