Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական ներդրումը վրացական լրագրության հիմքում. armenian-community.ge

Մարտ 21,2017 11:19

Ամեն տարի մարտի 21-ին Վրաստանում նշվում է «վրացական լրագրության օրը»։ Այս տարի վրացական լրագրությունը տոնում է իր 198 ամյակը։ Այս օրը կամայականորեն չէ ընտրված որպես վրացական լրագրության օր։ 1819թ․-ի հենց մարտի 21-ին Թբիլիսիում է հիմնադրվել առաջին վրացալեզու թերթը, որը սկզբում ուներ «Վրաստանի թերթ» անվանումը, իսկ հետո վերանվանվեց որպես «վրացական թերթ»։

Այդ կերպ, վրացական լրագրության պատմությունը սկսվում է հենց «Վրաստանի թերթի» հրատարակչությամբ։ Դա Վրաստանի տարածքում հրատարակված առաջին վրացալեզու թերթն էր:

Վրացալեզու թերթի հրապարակման գաղափարը ծագեց 1818 թվականին։ Կամավորների խումբը միանգամից նախապատրաստական գործին անցավ՝ սկսվեց համապատասխան աշխատակիցների որոնում, ինչպես նաև սկսվեցին բազմաթիվ տեխնիկական հարցերի լուծման հետ կապված աշխատանքները։

1819թ․-ին հայտարարություն տարածվեց, որը Ռուսաստանի Կայսրության Թիֆլիսի և Քութայիսիի նահանգների բնակչությանը հայտնեց, որ առաջին վրացալեզու թերթը լույս կտեսնի 1819թ․-ի մարտի 1-ին։ Մինչդեռ, խոստումը չկատարվեց։ Թերթի առաջին համարը լույս տեսավ մեկ շաբաթ անց՝ մարտի 8-ին։ Ձգձգման պատճառը ֆինանսական դժվարություններն էին։ Առաջին վրացական թերթի հրատարակման համար անհրաժեշտ էր ունենալ 500 –ից ոչ պակաս բաժանորդ։ Եվ ինչպես պարզվեց 1819թ․-ի մարտի 1-ի դրությամբ Վրաստանի տարածքում չգտնվեց 500 վրացալեզու ընթերցող, որոնք կցանկանային դառնալ այդ թերթի բաժանորդները․․․ Բայց այդ անհարմար խնդիրն այնուամենայնիվ լուծվեց։

Եվ ահա թե ինչ տեղի ունեցավ 1819 թվականի մարտի 1-8 ընկած ժամանակահատվածում։

Երբ Վիրահայոց Թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցին (1770-1857թթ) իմացավ, որ առաջին վրացալեզու թերթի հրատարակչության հետաձգումը ֆինանսական պատճառներն են, նա ամեն ինչ արեց, որպեսզի այդ խնդիրը հնարավորինս արագ լոււծվի։

Ահա թե ինչ է գրում «Վրաստանի թերթը» իր երրորդ համարում. «Բաժանորդների անհրաժեշտ քանակության ապահովման գործում մեզ նշանակալի աջակցություն ցուցաբերեց Հայկական եկեղեցու արքեպիսկոպոս Ներսեսը, որը մի քանի օրվա ընթացքում մեր թերթին բաժանորդագրեց իր եկեղեցու ավելի քան հարյուր քահանայի: Դրանով իսկ նա թեթևացրեց մեր թերթի հրատարակչության գործը»։

Այդ կերպ, 1819թ․-ի մարտի 8-ին՝ նոր տոմարով մարտի 21-ին հրատարակվեց առաջին վրացալեզու թերթը։ Հենց այդ օրը 198 տարի առաջ դրվեց վրացական լրագրության հիմքը։

 

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031