Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի չորս մասնագետների միջազգային կարգի մրցավարի կոչում է շնորհվել

Մարտ 21,2017 11:15

Փետրվարի 14-ից 19-ը Մոսկվայում կայացած միջազգային մրցավարական կուրսերի ավարտին սպորտային մարմնամարզության Հայաստանի չորս մասնագետներ՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, Էլֆիկ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Արթուր Գյուրջինյանը, հաջող են հանձնել քննությունները եւ ստացել միջազգային կարգի մրցավարի որակավորում: Մարզաձեւի միջազգային ֆեդերացիան օրերս հաստատել է նրանց կոչումները: Ընդորում, Հակոբ Սերոբյանը, որ մինչ այդ էլ միջազգային որակավորում ուներ, իր կարգը հաստատել է հերթական անգամ:

Միջազգային որակավորման մասնագետներ ունենալը շատ կարեւոր է հայկական մարմնամարզության համար, քանի որ նրանց ներկայությունը միջազգային մրցումներում կնպաստի, որպեսզի գոնե մեր մարմնամարզիկների մրցելույթները արդար գնահատվեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Տիգրան Պետրոսյանի անձնական արխիվի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031