Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բրիտանական բանկերը ծառայել են որպես «լվացքատուն» ՌԴ-ից փողերի լվացման համար. The Guardian

Մարտ 21,2017 10:57

The Guardian բրիտանական թերթի անցկացրած հետաքննության համաձայն՝ բրիտանական մի քանի խոշորագույն բանկեր ներգրավված են եղել փողերի լվացման միջազգային սխեմայի մեջ, որոնք դուրս են բերվել Ռուսաստանից: Պարբերականի տվյալներով՝ բրիտանական բանկերով անցել է ավելի քան 700 միլիոն դոլար, որի կեսից ավելին՝ HSBC բանկով:

Հոդվածում խոսքն այսպես կոչված «Լանդրոմատ» օպերացիայի մասին է, որը հայտնի դարձավ դեռևս 2014թ. ռուսական «Նովայա գազետա» թերթի և Organised Crime and Corruption Reporting Project (OCCRP) հետաքննող լրագրողների միջազգային կազմակերպության հետաքննությունից հետո:

Համարվում է, որ այս սխեմայի շրջանակներում 2011-2014թթ. Ռուսաստանից դուրս է բերվել 22 միլիարդ դոլար՝ դատավճիռների հիման վրա, որոնք կայացրել են մոլդովական դատարանները: Փողերը դուրս են բերվել Մոլդովա, ապա Լատվիա, որից հետո ԵՄ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031