1995-ի այս օրերին իրավիճակը լարված է նախագահի նստավայրի դիմաց: Երկու օր ընթացող հանրահավաքի երկրորդ օրը ոստիկանությունն ի վերջո մահակներով հարձակվում է ցուցարարների վրա, եւ, ըստ «Շրջան» թերթի, նույնիսկ կրակում է: Իրավիճակը լարվեց, երբ ցուցարարները Լեւոն Տեր-Պետրոսյանի խրտվիլակն այրեցին։ Հայաստանում սա առաջին նման դեպքն էր։ Նույն օրը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց Երկրապահը, ինչը նույնպես աննախադեպ երեւույթ էր։ Հանրահավաքը, որ ղեկավարում էր ԵԿՄ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, ի պաշտպանություն իշխանության էր։ Հանրահավաքից հետո ԵԿՄ պատժիչ ջոկատները, Բազեյանի եւ Աշոտ Աղաբաբյանի գլխավորությամբ, միացան ընդդիմադիր հանրահավաք իրականացնող ժողովրդին ծեծող ոստիկաններին։
1999-ի ընտրություններին նախագահի խորհրդական Արամ Սարգսյանն արձակուրդ է վերցնում, որպեսզի մասնակցի քարոզարշավին: Քարոզարշավն արդեն հատել է հասարակածը, իսկ Դեմոկրատական կուսակցությունը դեռ նոր է եթե դուրս բերում իր քարոզչական տեսահոլովակը
Լոռու մարզում է նաեւ «Միասնություն» դաշինքի ղեկավարությունը: Նրանց ոտքերի տակ սովորության համաձայն ոչխարներ են գլխատվում: Կարեն Դեմիրճյանը լոռեցիներին խոստանում է, որ աղետի գոտին կդառնա անցյալ, որ կվերացնի պատգամավորի անձեռնմխելիությունը:
Լյուդմիլա Հարությունյանը ընտրողներին ներկայացնում է «Արժանապատիվ ապագան»: Իր ծրագրերը կիրականանան, եթե ընտրվի պատգամավոր: Ինքը երեք տարի մեծ քաղաքականության մեջ է եղել եւ հիմա դժգոհում է, թե ինչ դժվար է կուսակցություն պահելը:
Կարդացեք նաև
Աշտարակցիներն իրենց մոտ քարոզարշավի եկած «Օրինաց երկրին» բողոքում են հողի եւ ջրի բարձր հարկերից: Արթուր Բաղդասարյանն ասում է, որ գյուղացիները պետք է առանց բյուրոկրատական քաշքշուկների ապահովվեն վարկերով: Թալինցիները Օրինաց երկրին դիմավորում են երգ ու պարով եւ ասում՝ իրենք գործազուրկ են:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ