Մայրաքաղաք Երեւանի մասին բազմաթիվ երգեր են գրվել, տարբեր տրամաչափի ու կուսակցական պատկանելության պաշտոնյաներն էլ պատեհ-անպատեհ հայտարարել ու հայտարարում են, թե Երեւանը ողջ հայության մայրաքաղաքն է, կենացներ են խմում քեֆերի սեղանների շուրջ, ընդգծում, որ «էրեւանցին ուրիշ է» եւ այլ, եւ այլն…
Պարզվում է` շատ-շատերը սիրում են Երեւանը, բայց որոշ նկատառումներով, օրինակ նրա համար, որ պաշտոն զբաղեցնեն ու քարտուղարուհի ունենան Երեւանի քաղաքապետարանում կամ քաղաքում գտնվող որեւէ հաստատությունում, անճոռնի պաստառներ տեղադրեն, քարոզարշավ անցկացնեն, սրճարան բացեն կանաչապատ հատվածում, Երեւանի «յուղոտ» հատվածներում տարածքներ ունենան, էլիտար շենքեր կառուցեն` թեկուզ պատմամշակութային հուշարձան քանդելու գնով:
Իմիջիայլոց, խորհրդարանական ընտրություններին մասնակցող ոչ մի դաշինքի ու կուսակցության նախընտրական ծրագրում կոնկրետ մայրաքաղաք Երեւանի մասին որեւէ տող չկա: Հետաքրքիր է`Երեւանից իբրեւ թեկնածու առաջադրված անձինք` ի՞նչ են անելու, որ Երեւանի պատմական շենքերը պետական գերակա շահի զոհ չդառնան, կամ քաղաքի մաքրության, տրանսպորտի, կանաչապատման եւ այլ հարցեր լուծվեն, ինչ են խաբելու իրենց երեւանցի ընտրողներին: Չէ որ երեւանցին միայն քաղաքում ծնվելը չէ, ոչ էլ հետագայում այստեղ ապրելը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև