«Կարո՞ղ է անգրագետ մարդը հայրենիք ներկայացնել, չի կարող: Դուք պետք է հասկանաք, որ թաղի տղերքով, ցուցակագրելով, փող բաժանելով՝ մեր երկիրը տանում ենք անդունդ»,- այսօր Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Ըստ նրա, մենք վատ կյանքով ենք ապրում. «Մեր ժողովուրդն ապրում է սոցիալական թշվառության մեջ, մենք ասում ենք՝ այս թշվառությունից պետք է դուրս գանք, որպեսզի դուրս գանք, պետք է ունենանք ուժեղ ու մոտիվացված պետություն, պետք է ունենանք առաջնորդներ, որոնք ունեն ե՛ւ գրագիտություն, ե՛ւ փորձառություն, ե՛ւ կարող են երկիրը առաջ տանել ու պատշաճ ներկայացնել աշխարհում, առանց այն էլ գլխիկոր ենք ապրում»:
Կարդացեք նաև
Ընտրակաշառք վերցնողներին էլ պարոն Բաղդասարյանն ակնարկեց վերցնել կաշառքն ու քվեարկել ազատ ու անկախ, որովհետեւ փակ քվեարկություն է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասները՝ տեսանյութում