Բռնցքամարտի Եվրոպայի 18-ից 22 տարեկանների առաջնությունից այս տարիքային խմբի Հայաստանի հավաքականը տուն է վերադառնում երկու բրոնզե մեդալով:
Առաջնությանը մասնակցած մեր յոթ բռնցքամարտիկներից միայն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանին եւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանին հաջողվեց բարձրանալ պատվո պատվանդան: Մեր երկու երիտասարդներն էլ արժանացան բրոնզե մեդալի: Նշենք, որ այս տարիքային խմբի հավաքականը Ռումինիայի Բրաիկա քաղաք է տարել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ