Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ վարչապետի մասին. «Մեզնից կամ ուրիշներից բարետես եւ բարեկիրթ գործող վարչապետը, օրինակ վերցնելով սկսել է խոսել բացթողումների ու սխալների մասին» (Տեսանյութ)

Մարտ 20,2017 22:39

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր քարոզարշավի շրջանակներում եղավ Վանաձորում: Այստեղ դաշինքի ներկայացուցիչներին դիմավորեցին աղ ու հացով, զուռնա դհոլով: Իսկ խաղաղության աղավնիները բաց թողեցին դեպի երկինք:

Դաշինքի ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում ասաց, որ իրենք փորձելու են այնպես անեն, որպեսզի Հայաստանը դառնա «վերադարձի հայրենիք»:

«Մենք հանձն ենք առնում, որ մեր երկիրը պետք է դարձնենք ոչ թե փախուստի երկիր, այլ վերադարձի հայրենիք: Եւ պիտի գործենք, մինչեւ որ դա տեղի ունենա: Կարող է ընկնենք, բայց չենք ծնկելու: Դա վերաբերվում է եւ՛արտաքին թշնամուն, եւ՛ նաեւ մեր ներքին իրավիճակին: Ճակատում, դիվանագիտական սրահներում, փողոցում, բանտերում, մենք պայքարը տանելու ենք մեր քաղաքացիների իրավունքների եւ մեր ազգային շահի համար»:

Վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց նաեւ նախընտրական շրջանում որոշ թեկնածուների կողմից իրականացված բարեգործությունների մասին. «Եթե որեւէ մեկն ուզում է բարեգործություն անել, հայ ժողովրդի, աղքատի, աղետի գոտու, զինվորի ու ազատամարտիկի, մեր երկրի շենացման համար, թող այն պաշտոնի հետ չկապի, թող քարոզարշավի մաս չկազմի, չկապի քարոզարշավի, պաշտոնի հետ: Իրական բարեգործը, դա անում է համեստ, պարկեշտ, լռելյայն: Եւ ես շատ հպարտ եմ, որ իմ տիկինը, իմ շեֆը՝ Արմենուհին, այդ գործով նաեւ զբաղվում են այս քաղաքում»:

Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի գործողություններին: Նրա կարծիքով վարչապետը սկսել է խոսել սխալների մասին: «Հեգնանքով չեմ ասում, լուրջ է, երեւի մեզնից կամ ուրիշներից բարետես եւ բարեկիրթ գործող վարչապետը, օրինակ վերցնելով սկսել է խոսել բացթողումների ու սխալների մասին: Իհարկե, տարոսն իշխող կուսակցության: Բայց, եթե ինքն իրապես անկեղծ է եւ ոչ թե հատուկ առաքելության վրա, ինքը պետք է ասի ոչ թե սխալ, կամ բացթողում, այլ, որ իր կուսակցությունն, իր կուսակցապետով հանդերձ պետական հանցագործությունների շարան է կատարել»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031