«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբն ամռանը մրցաշրջագայության է մեկնելու ԱՄՆ, որտեղ հինգ հանդիպում կանցկացնի հինգ քաղաքներում, ներառյալ Լոս-Անջելեսը, Սոլթ-Լեյք-Սիթին եւ Վաշինգտոնը:
Նախորդ երկու այցելություններում ՄՅՈՒ-ի խաղերը ԱՄՆ-ի ստադիոններում դիտել է ավելի քան կես միլիոն ֆուտբոլասեր:
Երկշաբաթյա շրջայցը մտնելու է Պրեմյեր լիգայի 2017/2018 առաջնությանը նախապատրաստվելու ծրագրի մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ sport.news.am-ի