ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում վարչապետը Քանաքեռ-Զեյթուն համայնքում էր, որտեղ նրան դիմավորել է թիվ 1 ընտրատարածքի ֆավորիտ համարվող Միհրան Պողոսյանը:
Ըստ ականատեսների` վարչապետը հանդիպման ընթացքում ընդգծված ջերմ է շփվել Միհրան Պողոսյանի հետ` ցույց տալով, որ այս ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված բոլոր թեկնածուներն էլ իր համար մեկ թիմ են, ու ինքը չի առաջնորդվում խնամիական կամ այլ կապերով:
Իսկ հանդիպման պաշտոնական մասից հետո նրանք առանձնացել են: Քննարկման առանցքում հիմնականում եղել են ապրիլի 3-ից հետո կատարվելիք աշխատանքները: Ժողովրդի շրջանում ակտիվ հանդիպումների արդյունքում երկուսն էլ կատարյալ տիրապետում են տեղերում առկա խնդիրներին, առաջնահերթություններին ու լավ են պատկերացնում, թե ինչից պետք է սկսեն երկիրն այս վիճակից արագ տեմպերով հանելու համար:
Արմինե ՂՈՒԿԱՍՅԱՆ