ՀՅԴ-ական պատգամավորի թեկնածու Անդրանիկ Կարապետյանն այսօր էջմիածինցիների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր ցանկությունների ցանկը:
«Ցանկանում եմ իմ ուժը, իմ գաղափարը, իմ դուխը, եթե ուզում եք իմանալ, դնել հանուն մեր հայրենիքի: Երբ ես փոքր էի, հայրս ինձ դաստիարակելիս, տղամարդու գաղափարը հետեւյալ կերպ էր բացատրում՝ մեր հայրերը երազել են շատ տղաներ ունենալ, որ ունենան զինվորներ, ազգի պահապաններ: Ամո՛թ այն տղամարդուն, որը պատրաստ չէ ամենաթանկն իր համար դնել հանուն իր երկրի բարօրության, իր սեփական կյանքը: Բայց այսօր դա անելու կարիքը կարծես առաջնայինը չէ, այսօր ունենք ավելի առաջնային խնդիրներ՝ արդարության բացակայությունը, վստահություն սեփական իշխանությունների նկատմամբ ու հիասթափությունը, մարդիկ հիասթափված են իրենց հարեւաններից, բարեկամներից, բացակայում է սերն ու հարգանքը մեկը մյուսի նկատմամբ»:
Ըստ նրա, այսօր ազատ ընտրություն կազմակերպելու հնարավորություն է ընձեռված, որի արդյունքում պարզ կլինի կունենա՞նք որակյալ կառավարություն, որակյալ խորհրդարան, թե՞ ոչ, դրանից է որոշվելու մեր երկիրը, որում պետք է ապրենք: Մեր որոշումից է կախված՝ ինչ ձեւի հայրենիք ենք ունենալու, մարդիկ շարունակելո՞ւ են լքել հայրենիքը հանապազօրյա հացի համար, թե՞՝ոչ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև