Այսօր, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը Քանաքեռ-Զեյթուն համայնքի մշակույթի տանն ավարտել էր ՀՀԿ-ի քարոզարշավը եւ հեռանում էր, դահլիճի վերեւից մի երիտասարդ աղջիկ բղավեց՝ պարոն վարչապետ, պատկերացրեք, որ դուք վարչապետ չեք եւ առաջադրված կուսակցությունների շարքում չկա Հանրապետական կուսակցությունը, դուք ո՞ւմ կտայիք ձեր ձայնը:
Ի պատասխան վարչապետը հարցրեց՝ ո՞ւմ կտայի՞, ապա ավելացրեց՝ ոչ ոքի:
Վարչապետի հետեւից դուրս եկող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արձագանքեց՝ էս ի՞նչ պրովոկացիոն հարց էր: Ի դեպ, այդ երիտասարդները, որոնց շապիկների վրա գրված էր «առաջընթաց եւ անվտանգություն» ՀՀԿ-ի կարգախոսը դրոշակները թափահարելով մուտքի մոտ Կարեն Կարապետյանին էին սպասում:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ