Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ական պատգամավորի թեկնածուն գեներալ Մանվելի որդու հետ համագործակցելու ցանկություն ունի

Մարտ 20,2017 19:49

Էջմիածնում ՀՅԴ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Անդրանիկ Կարապետյանն այսօր՝ ի՞նչ ծրագրեր ունի, հարցին պատասխանեց՝ իր ծրագրերը գլոբալ են, որոնք վերաբերում են ամբողջ Հայաստանին. «Ուզում եմ, որ մենք ապրենք արդար Հայաստանում, որ մարդիկ արդարության պակաս չունենան, պաշտպանված լինեն օրենքով: Մարդիկ, արդարությունից զրկված, լքում են հայրենիքը, դա է իմ սրտի ցավը»:

Պարոն Կարապետյանը գեներալ Մանվելի որդուն՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, շատ գրագետ ու ադեկվատ անձնավորություն է համարում, այդ պատճառով նա չի բացառում համագործակցությունը նրա հետ. «Եթե համագործակցելու ցանկություն կա, համենայնդեպս, իմ կողմից լինելու է, ինձ թվում է՝ իր կողմից էլ կլինի»:

Aravot.am-ի դիտարկմանը, թե ՀՅԴ-ին վատ աչքով են նայում, որպես ՀՀԿ-ի կցորդ կուսակցություն, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Ընդամենը տեղեկատվության պակաս է մեր հասարակության մեջ, ՀՀԴ-ն բացառիկ դեր ու նշանակություն է ունեցել հայապահպանման գործում: Այսօր էլ մի քիչ ճիշտ խոսանք, ընդդիմություն լինելով՝ ՀՀԴ-ն չի կարող իր ծրագրերն իրագործել, այսօր բոլորը պետք է համախմբվեն մեկ գաղափարի շուրջ, որը կոչվում է արդարություն, այլ ոչ թե վատ բան ման գալ յուրաքանչյուրի արարմունքի ու ասածի մեջ»:

Մեր հարցին, այսինքն՝ չե՞ք բացառում ՀՀԿ-ի հետ համագործակցությունը, պատգամավորի թեկնածուն ասաց. «Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, ժամանակը ցույց կտա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031