«Քննությունը կպարզի՝ կա՞ր թերություն եւ արդյո՞ք նրա իրավունքները խախտվել են: Կա կասկած, որ խախտվել են, դրանով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները: Եթե բացահայտեն, օրենքը պատիժ է սահմանում»,-«Նոյյան տապան» լրատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվանը, ասաց ՍԻՄ կուսակցության նախագահ, ապրիլի երկուսի ընտրություններում ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Հայկ Բաբուխանյանը:
Նա մեկնաբանեց ցուցարարների պնդումը, թե «Հաց բերողին» պետք է հուղարկավորել «Եռաբլուրում». «Անձի ողբերգական իրավիճակը քաղաքական նպատակների հասնելու համար օգտագործելը ճիշտ չէ: Չի կարելի շահարկել անձի դժբախտությունը: Նման իրավիճակներն անարգանք են ննջեցյալի հանդեպ…Ունենք զինվորական պանթեոն, որտեղ Արցախյան ազատամարտի մասնակիցներն են հուղարկավորվում: Եթե նա մասնակից է եղել ազատամարտին, պետք է տվյալներ ներկայացվեն: Եթե չկան փաստեր, խոսել այդպիսի հուղարկավորության մասին, ավելորդ է»:
Հայկ Բաբուխանյանը նաեւ կարծիք հայտնեց ՀՀԿ վարկանիշային թեկնածուների միջեւ գրանցվող միջադեպերի ու բախումների մասին: «Ցավոք, ընտրությունների ընթացքում միջադեպեր միշտ լինում են՝ անկախ վարկանիշային ընտրակարգի լինել-չլինելուց: Դրանք ընտրություններին ուղեկցող երեւույթներ են եւ կապ չունեն վարկանիշային համակարգի հետ»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ԵՌԱԲԼՈՒՐԸ միայն Արցախյան ազատամարտի Պանթեոն չպետք է լինի, այլ կյանքը հայրենիքին նվիրածների, իսկ ՀԱՑ ԲԵՐՈՂԸ իր կյանքը նվիրեց Հայրենիքին: ՀԱՑ ԲԵՐՈՂԸ ապագայում դասվելու է Հայ Առաքելական Եկեղեցու ՍՐԲԵՐԻ շարքին – իմ կարծիքով: